Առաջիկա ամսվա ընթացքում քննարկումներ կլինեն 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ․Անսհիտ Ավանեսյան
Անդրադառնալով ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության հարցին՝ Ավանեսյանը պարզաբանել է, որ այդ գործընթացի մեխանիզմները ամրագրված են օրենքով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան դրույթով։
Անդրադառնալով ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության հարցին՝ Ավանեսյանը պարզաբանել է, որ այդ գործընթացի մեխանիզմները ևս ամրագրված են օրենքով։ Նա ասել է, որ ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։
«Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ։ Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի թողնելո՞ւ է նույնը, բարձրացնելո՞ւ է, թե՞ նվազեցնելու է ապահովագրավճարը»,- պարզաբանել է նախարարը։
Ավանեսյանն ասել է, որ առաջիկա ամսվա ընթացքում ֆինանսական հատվածի գործընկերների հետ արդեն քննարկումներ կլինեն 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: