Երկուշաբթի, հուլիսի 6
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
6 հուլիսի 2026 • 07:35

Առաջիկա օրերին ջերմաստիճանը չի գերազանցի 35 աստիճանը

Հուլիսի 9–ից ցիկլոնը կկորցնի իր ուժը։

Առաջիկա օրերին ջերմաստիճանը չի գերազանցի 35 աստիճանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում 35 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։

«Վերջին 4 օրերին մեր երկիրը գտնվում է սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ են, իսկ առանձին հատվածներում դրանք բավականին հորդառատ են»,«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է Գագիկ  Սուրենյանը։

Նա նշել է, որ մինչև հուլիսի 8-ը ներառյալ այդ ցիկլոնը կշարունակի պտտվել  տարածաշրջանի վրա, ինչի արդյունքում կրկին, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում դրանք նորից կլինեն հորդառատ և ցավոք, նորից հնարավոր է կարկուտ։

Հուլիսի 9–ից այդ ցիկլոնը կկորցնի իր ուժը և հուլիսի 9–12-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին կարճատև անձրևներ հնարավոր են միայն Հայաստանի հյուսիսային մարզերում, հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Մյուս շրջաններում տեղումները կդադարեն։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև