Հայաստան
27 մայիսի 2026 • 09:49
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանն այսօր ու վաղը՝ մինչև երեկո, գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, արդյունքում սպասվում է ջերմ, առանց տեղումների եղանակ։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ հայտնելով նորություններ առաջիկա օրերի եղանակի մասին:
«Հայաստանն այսօր ու վաղը՝ մինչև երեկո, գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, արդյունքում սպասվում է ջերմ, առանց տեղումների եղանակ։
Վաղը՝ ուշ երեկոյան, մայիսի 29-30-ին մեր երկիրը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, քամու ուժգնացում»,- ասել է Սուրենյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: