Քաղաքականություն
10 հունիսի 2026 • 07:32
Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ.Դավիթ Անանյան
«Մենք չենք նահանջել,և մեր պայքարը շարունակվում է»։
«Միասնության թեւերի» պատգամավորի թեկնածու, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը սոցցանցում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս։
Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում։
Մի բան արդեն ակնհայտ է․ «Միասնության Թևեր»-ը ձևավորվել է որպես ազդեցիկ քաղաքական ուժ, և այդ իրողությունն այլևս հնարավոր չէ անտեսել։ Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։
Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ։
Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար։
Մենք աշխատում ենք։
Մենք չենք նահանջել։
Եվ մեր պայքարը շարունակվում է»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։