Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցերին է անդրադարձել Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Միայն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձերը միջինում աճել են 30-40 տոկոսով․Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցերին է անդրադարձել Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ համակարգի ներդրման առաջին ամիսներին բուժաշխատողների համար նոր կարգը որոշակիորեն անսովոր էր, և ժամանակ էր պահանջվել, որպեսզի նրանք ամբողջությամբ հարմարվեին ապահովագրական համակարգի պահանջներին և պատշաճ կերպով գրանցեին մատուցված ծառայությունները։
Նա հավելել է, որ այս պահին արդեն աշխատավարձերի մասով բավարար աճ են արձանագրում։ Միայն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձերը միջինում աճել են 30-40 տոկոսով։
Ավանեսյանի խոսքով՝ կան նաև առանձին ամբուլատորիաներ, որոնք նախկինում կուտակված ֆինանսական պարտավորությունների պատճառով դեռևս բախվում են որոշակի դժվարությունների։
«Համակարգն անցել է արդյունքային վարձատրության սկզբունքին, այսինքն` մասնագետի վարձատրությունն անմիջականորեն կախված է նրա կողմից սպասարկված պացիենտների թվից։ Եթե նեղ մասնագետը օրվա ընթացքում պացիենտների չի սպասարկում, դա կազդի նրա աշխատավարձի վրա։ Միաժամանակ ունենք բարձր ծանրաբեռնվածությամբ մասնագետներ, որոնց վարձատրությունը մի քանի անգամ աճել է։ Կան նաև պոլիկլինիկական օղակի մասնագետներ, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը»,- ասել է նախարար Ավանեսյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: