Առողջության համընդհանուր ապահովագրությունն անշրջելի իրողություն է և հաջորդիվ ընդլայնվելու է. Ավանեսյան
Նախարարը ներկայացրել է 2025 թվականի պետբյուջեի կատարողականը:

Ծախսած գումարներն իրենց արդյունքն այսօր տալիս են: Այս հայտարարությունը Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին արել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը ներկայացրել է 2025 թվականի պետբյուջեի կատարողականը:
Ըստ 2025 թվականի թարմացված վիճակագրական տվյալների՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից վաղաժամ մահացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 85,7, ինչը 2018-ին եղել է 109: Չարորակ նորագոյացություններից մահացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 58,4, ինչը 2018 թվականին եղել է 75,6:
«Սա չափազանց մեծ ձեռքբերում է և միայն 2025 թվականի մասին է: Բայց 2026 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում Հայաստանում, վստահաբար, այս ցուցանիշներն է՛լ ավելի են բարելավվելու, որովհետև 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգի շնորհիվ 1,7 մլն քաղաքացի այսօր օգտվում է դեղապահովումից, թանկարժեք վիրահատություններից, հասանելի բժշկական օգնությունից»,- նշել է նախարարն ու ընդգծել՝ առողջության համընդհանուր ապահովագրությունն անշրջելի իրողություն է և հաջորդիվ ընդլայնվելու է:
Ավանեսյանը հայտնել է՝ առաջիկայում մարզերում կբացվեն 10 մամոգրաֆիկ ծառայություններ, ինչը շրջադարձային կլինի քրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման համար:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: