Առուշանյան․ եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, ՔՊ-ի հետ կոալիցիա չէինք կազմի
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ եթե չկիսեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ի հետ կոալիցիա չէր կազմի։

«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին միանալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին հարցին։
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում անցկացվելիք համամասնական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Առուշ Առուշանյանն է։ Նախկինում ընդդիմադիր դիրքորոշումներով հանդես եկած քաղաքապետը ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի ձևավորած «Համերաշխություն» դաշինքի կազմում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։