Արման Թաթոյանը կարևորել է ԱԱԾ-ի և մյուս ուժային կառույցների պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործելը
Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՄԻՊ պաշտպան, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ, հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից։
Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:
«Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվեց ԱԱԾ-ի, ինչպես նաև մյուս ուժային կառույցների պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործելու, պետական և մասնավոր ոլորտներում նրանց աշխատանքով, զբաղվածությամբ ապահովելու խնդիրը: Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ մշակվելու և կիրառության մեջ է դրվելու հստակ ծրագիր՝ ըստ մասնագիտական ուղղությունների և կարողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: