Արման Ծառուկյանը նպատակ ունի գնել ինքնաթիռ
Մարզիկը կիսվել է իր ապագա ծրագրերով:

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կիսվել է իր ապագա ծրագրերով: Մարզիկը հայտարարել է, որ չեմպիոնական գոտին նվաճելու դեպքում պատրաստվում է անձնական ինքնաթիռ ձեռք բերել։
Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է.«Կարծում եմ՝ մինչև ամռան վերջ կգնեմ այն։ Եթե հունիսին կամ հուլիսին նվաճեմ տիտղոսը, ապա օգոստոսին ինքնաթիռ ձեռք կբերեմ։ Հնարավոր է՝ դա անեմ ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 11-ին։ Երբ 19 կամ 20 տարեկան էի, ցանկանում էի 30-ամյակիս Rolls-Royce Cullinan գնել, բայց այժմ նպատակս ինքնաթիռն է։ Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է, սա հնարավորությունների երկիր է»:
Հիշեցնենք, որ 29-ամյա մարտիկը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 գոտեմարտ՝ տանելով 23 հաղթանակ։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: