Արման Ծառուկյանը շանս չտվեց UFC-ի լեգենդին
Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել ԱՄՆ-ում անցկացված «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում՝ երկրորդ մրցափուլում ժամանակից շուտ պարտության մատնելով UFC-ի նախկին աստղ Թոնի Ֆերգյուսոնին։

Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի բարձրակարգ մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, այս մասին հայտնում է armsport.am- ը:
Հայ մարտիկի մրցակիցը UFC-ի նախկին աստղ, խառը մենամարտերի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնն էր։ Սպասված գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում. Արման Ծառուկյանն իր վստահ գործողությունների շնորհիվ ժամանակից շուտ հաղթանակ է կորզել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: