Արմավիրում և Արտաշատում հայտնաբերվել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ քաղաքացիների կամավոր հանձնմամբ
Արմավիրում և Արտաշատում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթեր

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը Արմավիրի և Արտաշատի մարզերում, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Արմավիրի համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում քաղաքացին Մրգաշատ գյուղի կամրջի տակ թողել է զենք-զինամթերք, որը տեղում հայտնաբերել են ծառայողները․ այդ թվում՝ 2 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 8 հրացան, 3 նռնակ, 3 ատրճանակ, սվին-դանակ և ավելի քան 800 փամփուշտ։
Նմանատիպ դեպք է արձանագրվել նաև Արտաշատում։ Արաքսավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, որսորդական հրացան, 2 նռնակ՝ պայթուցիչներով, պայթուցիկ սարք, ինչպես նաև մեծ քանակի փամփուշտներ։
ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։