Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Գդանսկ քաղաք՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան, այս մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը։
Այցի շրջանակում նա կգտնվի Գդանսկ քաղաքում, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։
Համաժողովը նվիրված է Ուկրաինայի վերականգնման և զարգացման գործընթացներին, ինչպես նաև միջազգային համագործակցության ու աջակցության հարցերին։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող մի շարք թեմաներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
ԵԽԽՎ-ն հաստատել է Հայաստանի 2026թ․ ընտրությունների վերջնական զեկույցը․ արձանագրվել են ռուսական աննախադեպ միջամտություն և ներքին բևեռացում
ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է, որ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողության համակարգը դեռևս մնում է անբավարար։
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Հայկ Կոնջորյան
«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»:
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Մենք որևէ լարվածություն չունենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. բոլոր հարցերը քննարկվում են խաղաղ ճանապարհով. Կոբախիձե
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում։