Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»ի անդամներն անդրադարձել են ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։

Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին, հայտնում են ՀՀ ԱԽ–ից։
Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։
Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։