Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի և գործադիր կոմիտեի անդամի պաշտոններից։ Նա նշել է, որ շարունակելու է ներգրավված լինել 2029 թվականի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքներում և վստահություն է հայտնել հայկական ֆուտբոլի առաջընթացի վերաբերյալ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր կոմիտեի անդամ Արմեն Նիկողոսյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոններից, այս մասին հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է նոր առաջնահերթություններով, մասնավորապես՝ Հայաստանի և Վրաստանի կողմից 2029 թվականի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու հանգամանքով։
Նիկողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, ընդգծել ՀՖՖ-ում հովանավորչության և կոռուպցիայի բացառման կարևորությունը և վստահություն հայտնել, որ հայկական ֆուտբոլը մոտ ապագայում նոր հաջողություններ կունենա։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: