Հասարակություն
5 հոկտեմբերի 2026 • 09:25
Արփինե Սարգսյանը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։
Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Կարդացեք նաև
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Պապոյանը տեղեկացրել է, թե որքան է էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան
Ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16 հազար 500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3500 հատից):
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ են իրականացվել. ՔԿ
Դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Կրակոցներ` Կոտայքի մարզում. կան վիրավորներ
Ստահակը չի ենթարկվել պարեկի «կանգառ» օրինական պահանջին, ինչից հետո կրակոցներ է արձակել պարեկների ուղղությամբ: