«Արտաշատ» - «Լեգենդներ». Արտաշատի մարզադաշտի երկրորդ կյանքը
Արտաշատում տեղի է ունեցել Արտաշատի քաղաքային մարզադաշտի վերաբացումը՝ հիմնանորոգումից հետո, որը վերածվել է մարզական մեծ տոնի։ Միջոցառման շրջանակում կայացել է «Արտաշատ»–«Լեգենդներ» հանդիպումը, որտեղ մասնակցել են հայկական ֆուտբոլի հայտնի խաղացողներ։

Մայիսի 10-ին Արտաշատ համայնքում տոնական մթնոլորտում վերաբացվել է Արտաշատի քաղաքային մարզադաշտը՝ հիմնանորոգումից հետո։ Մարզադաշտի բացման արարողությունը վերածվել է իսկական մարզական տոնի՝ համախմբելով համայնքի բնակիչներին, ֆուտբոլասերներին և հայկական ֆուտբոլի լեգենդներին։
Բացման շրջանակում կայացել է բացառիկ ֆուտբոլային հանդիպում «Արտաշատ» և «Լեգենդներ» թիմերի միջև։ Խաղին մասնակցել են հայկական ֆուտբոլի տարբեր տարիներին ճանաչված ու սիրված մարզիկներ, որոնց ներկայությունը մեծ ոգևորություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։
Լեգենդար ֆուտբոլիստների թվում էին Գեղամ Եդիգարյան, Արթուշ Եդիգարյան, Արսեն Ավետիսյան, Նորայր Գյոզալյան, ինչպես նաև Կառլեն Մկրտչյան և այլ հայտնի խաղացողներ։
Տոնական միջոցառումն ուղեկցվել է երաժշտական ելույթներով և հիշարժան կատարումներով։ Հատկանշական էր վաստակավոր արտիստ, երգիչ և հաղորդավար Մհեր Արմենիաի ելույթը, ով իր գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն է հաղորդել ներկաներին և միջոցառումն ավելի հիշարժան դարձրել։
Հատուկ խորհրդանշական էր նաև այն պահը, երբ պատանի ֆուտբոլիստները հանդիսավոր կերպով դեպի մարզադաշտ ուղեկցեցին հայկական ֆուտբոլի լեգենդներին՝ ընդգծելով սերունդների կապն ու հայկական ֆուտբոլի շարունակական զարգացումը։
Բացման պաշտոնական մեկնարկը տրվել է Կառլեն Մկրտչյան-ի ողջույնի խոսքով։ Քաղաքապետը նշել է, որ մարզադաշտի վերաբացումը կարևոր և սպասված իրադարձություն է համայնքի համար՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի մարզական կյանքի ակտիվացման և երիտասարդների զարգացման համար։
Եվ վերջում հավատարիմ մնալով իրենց կոչմանը հաղթանակ տարավ Լեգենդներ թիմը։ Եվ խաղն ավարտվեց 2։1 հաշվով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: