Արցախի դրոշի դեմ պայքար է ընթանում, մեր սեղաններից առանց զգուշացնելու հանել են Արցախի դրոշները․ Քրիստինե Վարդանյան
Մենք չենք մտածում, որ ճիշտ ճանապարհը դրոշամարտերի մեջ մտնելն է, մենք դնենք՝ իրենք հանեն, մենք դնենք, ու անլուրջ տպավորություն ստեղծենք

«Արցախի դրոշի դեմ պայքար է ընթանում, մեր՝ ընդդիմադիրների սեղաններից առանց զգուշացնելու հանվել են Արցախի դրոշները, Ֆրանսիայի հրապարակից էլ է հանվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք չենք մտածում, որ ճիշտ ճանապարհը դրոշամարտերի մեջ մտնելն է, մենք դնենք՝ իրենք հանեն, մենք դնենք, ու անլուրջ տպավորություն ստեղծենք։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, որտեղ Արցախի դրոշը խնդիր չլինի։ Մեր գրասենյակի դիմաց, աշխատասենյակներում դրված է Արցախի դրոշը, դա մեզ համար արժեք է, բայց ամոթ է, որ Հայաստանում Արցախի դրոշը, հերոսների անկյունը, նկարները կարող են խնդիր լինել»,-հավելել է պատգամավորը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։