Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսում․ Հայաստանը կունենա կայուն տնտեսական աճ 2026–2027 թվականներին
ԱՄՀ զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2026–2027 թվականներին կանխատեսվում է կայուն տնտեսական աճ՝ համապատասխանաբար 5.3% և 5.5%, իսկ գնաճը կպահպանվի նպատակային մակարդակին մոտ։

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» նոր զեկույցը, որտեղ ներկայացվել են Հայաստանի և տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումները։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2026 թվականին կանխատեսվում է 5.3% տնտեսական աճ, իսկ 2027 թվականին՝ 5.5%։ 2026 թվականի ցուցանիշը նախորդ՝ 2025 թվականի հոկտեմբերյան կանխատեսման համեմատ բարելավվել է 0.4 տոկոսային կետով։
Գնաճի մասով ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հայաստանում 2026 թվականին այն կկազմի 3.6%, իսկ 2027 թվականին՝ 3.4%։
Տարածաշրջանի երկրների շարքում Վրաստանում կանխատեսվում է 5.3% աճ 2026-ին և 5%՝ 2027-ին, Թուրքիայում՝ համապատասխանաբար 3.4% և 3.5%, իսկ Ադրբեջանում՝ 2.2% և 2.5% տնտեսական աճ։ Իրանի դեպքում ԱՄՀ-ն կանխատեսում է 6.1% տնտեսական անկում 2026-ին և 3.2% աճ 2027-ին։
ԵԱՏՄ երկրների մասով Ղրղզստանում կանխատեսվում է 6.1% տնտեսական աճ, Ղազախստանում՝ 4.6%, Բելառուսում՝ 1.2% 2026-ին և 1%՝ 2027-ին, իսկ Ռուսաստանում՝ 1.1% աճ երկու տարիների համար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: