ԱՍՀ նախարարը և Տատյանա Մացուրան քննարկել են գենդերային հավասարության ապահովման հարցեր
Նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Տատյանա Մացուրային արդյունավետ համագործակցության, մասնավորապես Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Սերբիայի ցուցաբերված աջակցության համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ուղղություններով համատեղ աշխատանքների ընթացքն ու արդյունքները։
Նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Տատյանա Մացուրային արդյունավետ համագործակցության, մասնավորապես Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Սերբիայի ցուցաբերված աջակցության համար։
Նախարարն ընդգծել է, որ աշխատավայրերում կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրության ապահովման, խնամքի տնտեսության դերի արժևորման և կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների կարևորությունը․ քննարկվել են նաև Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրին առնչվող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: