Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։

Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմադիր դաշտից հնչող քննադատություններին, ըստ որոնց՝ իշխող ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) մանդատներ է «գողացել»։
Պատգամավորը, հակադարձելով այդ պնդումներին, նշել է, որ Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ մանդատներից 3-ը բաժին են հասել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին։
«Բա մանդատն ինչո՞ւ են վերցրել։ Կա՞ մեկը, որ հրաժարվել է մանդատից»,— հռետորական հարցադրում է արել Ալեքսանյանը։
Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախկին «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի տնօրենի նշանակման հարցին։ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նորաբաց Yerevan Wellness Center-ի տնօրեն է նշանակվել Նշան Մալխասյանը։
Խոսելով նշանակման մասին՝ պատգամավորը ընդգծել է նորանշանակ տնօրենի մասնագիտական վաստակը.
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ընդգրկված է եղել ընտրացուցակում։
-
Աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն։
-
Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկը։
«Այո՛, ունեմ նրա հետ անձնական հարաբերություններ»,— ավելացրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։ Որոշ ժամանակ կապարակնքված մնալուց հետո մարզահամալիրն օրերս վերաբացվել է Yerevan Wellness Center անվանման ներքո։
Կարդացեք նաև
Հայաստան3 օգոստոսի 2026
Կասեցում՝ Արշակունյացի «88» սուպերմարկետում
Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հայաստան3 օգոստոսի 2026
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ըստ Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով հնչեցվել են առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։
Հայաստան3 օգոստոսի 2026
Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):