Աշխարհի շատ այլ երկրներ,այդ թվում Հայաստանը դարձել են ռուսական քարոզչական արշավների թիրախ․Գերմանիայի ԱԳ նախարար
«Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը» ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիները վերահաստատել են իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է instagram-ի իր էջում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ տարածած տեսանյութին կից գրառման մեջ։
Նա նշել է նաև, որ աշխարհի շատ այլ երկրներ,այդ թվում Հայաստանը , Մոլդովան, Ուկրաինան, Հունգարիան լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։