Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
Իրավապահ մարմնի պնդմամբ՝ հանդիպման նպատակն է եղել խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի (Ա․Չ․) վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ:
Իրավապահ մարմնի պնդմամբ՝ հանդիպման նպատակն է եղել խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Ըստ մեղադրանքի՝ Չալաբյանը դրդել է օտարերկրյա ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս, օգտագործելով իրենց ծառայողական ու իշխանական լիազորությունները.
-
Օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով պարտադրեն այդ ընկերություններում աշխատող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան,
-
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:
Հսկող դատախազի որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։