Հայաստան
8 մայիսի 2026 • 09:02
Ավտոբուսի մասնակցությամբ վթար Նոր Գեղիում․ տուժածներ կան
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը` նշելով՝ վթարը եղել է 10:50-ի սահմաններում։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։
Ավտոբուսն ու ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: