Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆեյբուքյան գրառումով ամփոփել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կրած պարտությունը։

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆեյբուքյան գրառումով ամփոփել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կրած պարտությունը։
«Այո՛, արդյունքը ցավոտ էր, որովհետև բոլորս ուզում էինք ավարտել երեկոն գավաթով։ Բայց ֆուտբոլը հենց դրա համար է առանձնահատուկ․ այն ոչ միայն հաղթանակներ է տալիս, այլ նաև փորձություն։ Մեծ հպարտություն եմ զգում իմ թիմի նկատմամբ։
Մարզչական շտաբը և խաղացողները մեծ աշխատանք կատարեցին նախապատրաստական շաբաթվա ընթացքում և խաղադաշտում թիմը ցուցադրեց կազմակերպվածություն, կարգապահություն և սեփական գաղափարների նկատմամբ հավատ և վստահություն։ Ամենակարևորը՝ մինչև վերջ մնացինք մեկ միասնական թիմ և չկորցրեցինք մեր դեմքը նույնիսկ ամենաբարդ պահերին։
4-1 հաշվի պայմաններում շատ թիմեր կարող էին կոտրվել հոգեբանորեն, բայց մեր տղաները շարունակեցին պայքարել, շարունակեցին խաղալ համարձակ և նախաձեռնող։ Այդ պահերին հատկապես երևաց թիմի բնավորությունը։ Այս հանդիպումն ուներ նաև մեկ շատ կարևոր խորհուրդ մեր ակումբի համար․ մեկնարկային կազմում էին մեր ակադեմիայի 8 սաներ։ Սա մեծ աշխատանքի, համբերության և զարգացման ճիշտ ճանապարհի արդյունք է։ Երբ սեփական ակադեմիայի խաղացողները նման մակարդակի խաղերում պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, դա խոսում է ինքնության և ապագայի մասին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին՝ անկախ խաղաժամանակից։ Նրանց վերաբերմունքը, թիմային ոգին և մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը արժանի են միայն հարգանքի»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ուրարտուն» 2։4 հաշվով պարտվել էր «Նոային», որը երկրորդ տարին անընդմեջ դարձել էր Հայաստանի գավաթակիր։
Կարդացեք նաև
Սպորտ13 հուլիսի 2026
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Մրցումների մեկնարկը հուլիսի 21-ին ժամը 11:00-ին։
Սպորտ12 հուլիսի 2026
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչները նույնպես շարունակում են պայքարը մեդալային տեղերի համար:
Սպորտ12 հուլիսի 2026
Արման Ծառուկյանը 11:0 հաշվով հաղթել է ղազախ Կուատ Խամիտովին
Հայ մարզիկի հերթական հաղթանակը: