Այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում մինչև 18 տարեկան 800 տղա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից
Դա նշանակում է, որ 18 տարին լրացնելուց հետո չեն զորակոչվելու ծառայության:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել է, որ մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Նա ասել է, որ այսօր էլ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիությունից հրաժարվող անձանց թիվը շարունակում է մնալ բարձր:
Այսպիսով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին 800-ից ավել տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Իսկ դա նշանակում է, որ 18 տարին լրացնելուց հետո չեն զորակոչվելու ծառայության:
«Եթե այս թիվը բազմապատկում ենք 3-ով, որպեսզի հասկանանք ամբողջ տարվա ընթացքում ինչ թիվ է կազմելու, մոտավորապես ունենալու ենք անցած տարվա պատկերը՝ 2,500-3,000 քաղաքացիությունից հրաժարված արական սեռի մինչև 18 տարեկան տղաներ, ինչը լուրջ խնդիր է մեր բանակի համար և կազմում է մեր տարեկան զորակոչի զգալի մասը»,- նշել է Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։