Այսօր հիշողության հարցը այլևս միայն անցյալի հարց չէ. Արման Թաթոյան
Այսօր հիշողության հարցը այլևս միայն անցյալի հարց չէ. այն քաղաքականության և ապագայի հարց է։

Միասնության թեւեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը գրառում է կատարել.
«Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք Ցեղասպանությանը զոհ դարձած մեր անմեղ նահատակներին, բայց պետք է առաջ շարժվենք, ոչ թե անցյալում մնանք։
Իհարկե, այս ցավը չունի վաղեմություն, ու այդ ողբերգությունը մեզ դարձրեց աշխարհով սփռված ժողովուրդ՝ ցրված տարբեր երկրներում, բայց միավորված ընդհանուր հիշողությամբ և ճակատագրով։
Այսօր կարևոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի։
Ունե՞նք մենք մոռանալու իրավունք։ Ոչ։
Ունե՞նք մենք մեր պատմությունից հրաժարվելու իրավունք՝ ինչ-որ մեկի բարեհաճությունը շահելու հույսով։ Նույնպես ոչ։
Բայց կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր հարց։
Պե՞տք է արդյոք մեր հիշողությունը սահմանափակվի ցավով և ատելությամբ։ Նույնպես ոչ։
Այսօր հիշողության հարցը այլևս միայն անցյալի հարց չէ. այն քաղաքականության և ապագայի հարց է։
Եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պատմությունից կամ սկսենք այն աղավաղել, ուրիշներն այն կգրեն մեր փոխարեն։ Եվ այդ տարբերակում մեզ պարզապես տեղ չի մնա՝ ոչ որպես սուբյեկտ, ոչ որպես ձայնի իրավունք ունեցող ժողովուրդ»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: