Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. ի՞նչ է նա արել Հայաստանի համար
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թ. սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխվելու ընթացքում։

Բաքվում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. նա դառնում է 58 տարեկան։
«2000 թվականից ի վեր, Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերից մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր: Դեռ 2001 թվականից նա նախաձեռնեց «Հայաստան 2020» նախագիծը՝ բացահայտելու հետագա 20 տարվա ՀՀ-ի հեռանկարային զարգացման սցենարները»,- նշում է Free Armenian Prisoners թիմը։
Վարդանյանի և նրա գործընկերների կողմից իրականացված առանցքային նախագծերն ունեցել են շղթայական ազդեցություն Հայաստանի զարգացման համար.
-
«ՏաԹևեր» ճոպանուղի – Կառուցման շնորհիվ Տաթև համայնքը վերածնունդ ապրեց։ Ճոպանուղին 4 անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ մեծացնելով Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիությունը։
-
UWC Dilijan միջազգային դպրոց – Հիմնադրվել է 2014 թվականին՝ Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա: Անապահով ընտանիքների երեխաների համար սա բացառիկ հնարավորություն է. աշակերտների շուրջ 98%-ը սովորել է անվճար՝ Վարդանյան ընտանիքի և այլ հովանավորների կրթաթոշակներով։
-
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն – Հիմնադրվել է Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ համատեղ՝ ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին օգնության ձեռք մեկնած փրկիչների։
-
Պատմամշակութային ժառանգություն – Վերականգնվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող ավելի քան 20 հուշարձաններ, այդ թվում՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարը, Իրանի Սուրբ Թադե վանքը և Շուշիի Գոհար-աղայի Վերին մզկիթը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թ. սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխվելու ընթացքում։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: