Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները
Այս մասին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանն ասել է, որ այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները, «Ուժեղ Հայաստան»-ը առաջինն է ներկայացնելու, այնուհետև ներկայացնելու են մյուս դիմողները, որից հետո հարակից պատասխանողները, 3-րդ անձը և պատասխանող կողմը։
Նա ասել է նաև, որ այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, որոշումը պետք է լինի առավելագույնը հուլիսի 4-ին։Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է 7 ուժերի դիմումները, ուժերը դիմումներով պահանջում են անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: