Ազատությունից զրկված քաղաքացու բժշկական օգնության իրավունքն իրացվել է ՄԻՊ միջամտությամբ
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին զանգահարել է նաև ազատությունից զրկված քաղաքացին։

Ազատությունից զրկված քաղաքացու բժշկական օգնության իրավունքն իրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ, հայտնում են ՄԻՊ-ից։
«Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին զանգահարել է նաև ազատությունից զրկված քաղաքացին։
Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ անհապաղ կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի աշխատակազմի կողմից ընդգծվել է ազատությունից զրկված անձի առողջության պահպանման և անհրաժեշտ բժշկական օգնության ժամանակին ու պատշաճ կազմակերպման ապահովման կարևորությունը։
Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և հաջորդ օրը տեղեկացվել է, որ ազատությունից զրկված քաղաքացու վիրահատական միջամտությունը կազմակերպվել և իրականացվել է։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման հարցերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան29 հուլիսի 2026
Այս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ
Հայտնում է ՀՀ Գլխավոր դատաղազությունը։
Հայաստան29 հուլիսի 2026
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Կարգավորումը կտարածվի Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա, և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքի վրա։
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։