ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ
Հակոբ Արշակյանի գնահատմամբ ցանկացած բնագավառում հաջողության գրավականը ստեղծարար եւ ազատ մտածողությունն է:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան եւ Աիդա Կարայանների անվան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ (ACT): Տեղեկատվությունը տարածում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Մինչ ուսանողների հետ հանդիպելը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը քոլեջի տնօրեն Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունում, ծանոթացել սաների համար ստեղծված կրթական նորագույն պայմաններին:
Այնուհետեւ քոլեջի դահլիճում կայացել է Հակոբ Արշակյանի հանդիպումը կրթօջախի ղեկավար կազմի եւ ուսանողների հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:
ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ ցանկացած բնագավառում հաջողության գրավականը ստեղծարար եւ ազատ մտածողությունն է: Այս համատեքստում նա կարեւորել է այն փաստը, որ այս կրթօջախում երիտասարդները ստանում են ստեղծարար ունակություններ ձեւավորող գիտելիքներ: Հակոբ Արշակյանը հորդորել է երիտասարդներին գնալ իրենց նպատակի հետեւից, ստեղծելով հավելյալ արժեք՝ օգտակար լինել հանրությանը եւ կյանքում հասնել հաջողության:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, արդյունաբերական հեղափոխության հիմքերին, ծրագրավորման ոլորտում արձանագրված ձեռքբերումներին եւ այլ հարցերի: Հակոբ Արշակյանը հարցուպատասխանի ձեւաչափում խոսել է նաեւ Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների գործունեության, բուհական կրթության կարեւորության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունների եւ ոլորտային այլ խնդիրների մասին:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: