ԱԺ-ում քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Առաջարկվում է մի շարք կարգավորումներ ամրագրել ոլորտային օրենքներում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի տեղեկացմամբ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է առցանց տիրույթում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես նշվել է, որ նախագծերի ընդունումը ուղղված է առցանց միջավայրում ձեւավորված կարգավորման բացերի վերացմանը եւ խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության ապահովմանը:
Այս նպատակով առաջարկվում է մի շարք կարգավորումներ ամրագրել ոլորտային օրենքներում:
Հանձնաժողովի եզրակացությունը օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական էր:
Փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: