ԱԺ-ում քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը
Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ ՔՊ-ն ներկայացրել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծ:
ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծ:
Նախագիծը ներկայացրել է խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։ Նա ասել է, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։
«Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ունի 64 անդամ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ, նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների ընդհանուր թիվը սահմանել՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,ասել է Արուսյակ Ջուլհակյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։