ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ իրենք ունեն՝ ունեն օրինական ճանապարհով
«Ես սա ասել եմ և ամբիոնից, և հիմա եմ հայտարարում։ Մենք ոչնչից չենք հրաժարվել, այն, ինչ կա՝ կա, մեր անունով է գրանցված, քողարկված ոչինչ չկա»։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ իրենք ունեն՝ ունեն օրինական ճանապարհով։
«Ես սա ասել եմ և ամբիոնից, և հիմա եմ հայտարարում։ Մենք ոչնչից չենք հրաժարվել, այն, ինչ կա՝ կա, մեր անունով է գրանցված, քողարկված ոչինչ չկա, եթե խնդիր լիներ ունեցվածք պահելու՝ այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու։Կարող ենք վաճառել, հանգիստ թողնել,գնալ»,- ասել է Լևոն Քոչարյանը։
Նա հավելել է նաև, որ 2018 թվից հետո իրենց կյանքը շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում։
«Շատ բաների մասին, որ մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, սրտաճմլիկ չենք ներկայացնում, բայց շատ հստակ ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելը, ինչ-որ արտոնություն չի, ինչ-որ հաճույք չի։ Այսօրվա պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ-որ բան, ինչ-որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում։ »,- ասել է Լևոն Քոչարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։