ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը
Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ կարևոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

Խորհրդարանն օգոստոսի 10-ին սկսել է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են Աժ-ից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունն ու գործունեությունը։
Ելույթ ունենալով՝ Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ կարևոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։
Թեկնածուն անդրադարձել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքին՝ նշելով, որ հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների և մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկներն ու հանրային կարևոր մտահոգությունները։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։