Հայաստան
28 հունիսի 2026 • 12:15
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
Նշված ժամանակահատվածում գրանցվել է 309 մուտք և 266 ելք, ինչը փաստում է, որ մաքսային կետը գործել է սահմանված կարգով։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները, թե 2026 թվականի հունիսի 27-ին Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չեն իրականացվել մաքսային մարմնի աշխատակիցների անգործության պատճառով, ինչպես նաև թե տեղեկատվական համակարգը չի գործել, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն` արձագանքելով սոցցանցերի որոշ հրապարակումների։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով։
Նշված ժամանակահատվածում գրանցվել է 309 մուտք և 266 ելք, ինչը փաստում է, որ մաքսային կետը գործել է սահմանված կարգով։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից։
Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինների գործունեության վերաբերյալ հարցերի, դժգոհությունների կամ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Պետական եկամուտների կոմիտե։ Յուրաքանչյուր դիմում կուսումնասիրվի սահմանված կարգով, և կտրամադրվի հիմնավորված պատասխան։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: