Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը
Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։

Հայաստանի Կառավարությունը սահմանել է, որ Հայաստանից Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերով մեկնող բեռնատարների մուտքն անցակետեր կիրականացվի միայն կուտակային կայանատեղի մուտք գործելուց և այնտեղից դուրս գալուց հետո։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Կայանատեղիում հերթագրման ծառայության վճարը մեկ բեռնատարի համար չի կարող գերազանցել 5000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Առանց կուտակային կայանատեղի մտնելու կկարողանան սահմանը հատել, մասնավորապես, կենդանի կենդանիներ, մարդասիրական օգնություն, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութեր տեղափոխող, ինչպես նաև մեծ եզրաչափերով բեռնատարները։Կայանատեղիներից առաջնահերթ բաց կթողնվեն արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները, «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բեռները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների և օրինապահ հարկ վճարողների տրանսպորտային միջոցները։Կուտակային կայանատեղիները պետք է գտնվեն անցակետից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր ասֆալտապատ կամ բետոնապատ տարածք, լուսավորություն, տեսահսկում, ազդարարման համակարգ և առնվազն երեք սանհանգույց։
Դրանք գործելու են շուրջօրյա։ Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։