Բաքվի չստացված հակահայկական «միջոցառումը» ԱՄՆ-ում․ աղբյուրը մանրամասներ է ներկայացնում
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Բաքվի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը չի ապահովել սպասված մասնակցություն և ընթացել է առանց պաշտոնական մասնակցության։

Bagramyan26 թելեգրամյան ալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ ադրբեջանական մամուլում լայնորեն լուսաբանվող՝ «Բաքվի նախաձեռնող խմբի» կողմից ԱՄՆ Կոնգրեսի շենքի տարածքում կազմակերպված, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» թեմայով միջոցառմանը պաշտոնական մասնակցություն չի եղել, և Կոնգրեսի որևէ անդամ դրան չի մասնակցել։

Ալիքի տեղեկություններով՝ Կոնգրեսի համապատասխան սրահը պարզապես վարձակալվել է միջոցառման կազմակերպիչների կողմից՝ այնպիսի տպավորություն ստեղծելու նպատակով, թե այն ունի ԱՄՆ Կոնգրեսի կամ վարչակազմի աջակցությունը։
Bagramyan26-ը նաև հայտնում է, որ միջոցառումն ի սկզբանե նախատեսված սրահում չի կայացել, իսկ հետագայում անցկացված հանդիպմանը մասնակցել են միայն հանրային լայն ճանաչում չունեցող մի շարք մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ալիքի գնահատմամբ՝ նույնքան սահմանափակ ներկայացվածություն է ունեցել նաև միջոցառման արդյունքում ընդունված «կոչը» ստորագրած կազմակերպությունների ցանկը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։