Բաթումիում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ:

Բաթում քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ը հագեցած մրցումային օր է լինելու Հայաստանի հավաքականի համար: Այսօր մեդալների համար կպայքարեն մեր երեք մարզիկները:
Երևանի ժամանակով 16:00-ին տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը, ով ուժերը կչափի 88 կգ քաշային կարգում:
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, հերթը կհասնի կանանց. 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: