Բացահայտվել է 100-ից ավելի ընտրակաշառքի դեպք․ պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է 100-ից ավելի ընտրակաշառքի դեպք։ Ըստ նախնական տվյալների՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն Արտաշատ համայնքի ընտրողներին վճարել է 100.000-500.000 դրամ՝ ընտրություններում դաշինքի օգտին քվեարկելու դիմաց։ Նա կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր։
Նախնական տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին դաշինքի օգտին քվեարկելու պայմանով, Արտաշատ համայնքի ավելի քան 100 ընտրողի տվել է 100.000-ից 500.000 դրամի չափով ընտրակաշառք։
Ա.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրակաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: