Բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբի է, 1,4 միլիարդի ճեղքվածք կա․ Կարապետյան
Ամսական 120 միլիոն դոլարից ավելի վարկ ենք վերցնում, որ պետությունը ֆինանսավորի իր ծախսերը, այդ պատճառով պետք է վերահսկել բյուջեն

Մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել, այս տարի 1,4 միլիարդ դոլար է, ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:
«Ամսական 120 միլիոն դոլարից ավելի վարկ ենք վերցնում, որ պետությունը ֆինանսավորի իր ծախսերը, այդ պատճառով պետք է վերահսկել բյուջեն, որ այսպիսի մեծ ճեղքվածք չլինի: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է ստանանք, առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառության աճ, և երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղաքացիական հասարակության: Տարածքային կառավարման մեջ մի կարևոր խնդիր կա, գրեթե բոլոր շրջաններում և կառավարման գոտիներում տեղի են ունենում աֆիլացված գնումներ, այսինքն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները անում են գնումներ այն անձերից կամ այն ընկերություններից, որոնք աֆիլացված են: Մենք ուզում ենք մեր հասարակությանը դա ցույց տանք, որ մարդիկ, երբ խոսում են կոռուպցիայի քիչ լինելու մասին, տեսնեն, թե ինչ է կատարվում մեր երկրում»,-նշել է Կարապետյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։