«Չարամտորեն զրո գրելու իմաստը ո՞րն է. զրոն չի կիսվում». Արման Եղոյան
«Նույնիսկ եթե մի պահ զինվենք պարոն Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, ապա պիտի արձանագրենք, որ նման բան անելը կլիներ ոչ միայն անիմաստ, այլև` ուղղակիորեն վնասակար իշխանության համար»։

Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր Էջում գրում է «Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տարբեր ընտրատեղամասերում Լուսավոր Հայաստանի ստացած 1, 2, 3, 4, կամ 5 ձայնի դիմաց գրել 0։
Նույնիսկ եթե մի պահ զինվենք պարոն Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, ապա պիտի արձանագրենք, որ նման բան անելը կլիներ ոչ միայն անիմաստ, այլև` ուղղակիորեն վնասակար իշխանության համար։ Ինչու՞։ Որովհետև ամեն մի փոշիացած ձայնի կեսը գալիս է իշխանությանը։
Մենք շատ կուզենայինք, որ պարոն Մարուքյանը ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10֊12 ձայն։ Այդ դեպքում այդ ձայներից 5֊6֊ը կգար մեզ։ Իսկ չարամտորեն զրո գրելու իմաստը ո՞րն է. զրոն չի կիսվում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։