Հայաստան
28 մայիսի 2026 • 11:04
Չեք կարող նզովել հայրենիքը, եթե անգամ ատում եք օրվա իշխանությանը, էս սահմանը չպետք է հատել.Գայանե Աբրահամյան
Ամեն ինչ մտածված է այնպես, որ զինվորի կյանքը պաշտպանված լինի։

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Ես զենքերից քիչ եմ հասկանում, բայց ինձ համար բավարար էր անցյալ տարի մեր հրամանատարներից մեկի խոսքերը, ով երեսուն տարուց ավելի մեր բանակի հիմնասյուներից է` <<Մենք նման զենքերի մասին նույնիսկ երազել չէինք կարող, իսկ եթե ունենայիք ժամանակին, գուցե ամեն ինչ այլ կերպ կլիներ>>։
Այն ինչ այսօր ցուցադրվեց զորահանդեսին, որոշ բաներ նաեւ ավելին, տեսել էի նախորդ տարի, երբ վարչապետը, ՊՆ նախարարն ու ԶՈՒ շտաբի պետը ամենայն մանրամասնությամբ Հանրային խորհրդի անդամներին ներկայացրեցին ոչ միայն նոր ձեռք բերված սպառազինությունները, այլ նաեւ տեղական արտադրության նոր ձեռքբերումներն ու, իհարկե, ամրացված շրջանները, այսպես կոչված բունկերային առաջնագծերը։
Ես նախկինում` 15 տարի առաջ, լրագրող եղած ժամանակ եւս տեսել էի թե' մեր սպառազինությունները, թե' կանսերվայի բանկաներով <<զինված>> մեր խրամատները, որոնք որեւէ կերպ չէին կարող պաշտպանել մեր զինվորի կյանքը ու համեմատության նույնիսկ չնչին եզր չունեին այսօրվա ամրացված կայանների հետ, որոնք մարտ վարելու համար ամենապաշտպանված (նույնիսկ ավիառումբերին դիմակայող) կառույցներ են, որտեղ ամեն ինչ մտածված է այնպես, որ զինվորի կյանքը պաշտպանված լինի։
Որքան էլ կուրացնող լինի ձեր ատելությունը, սա չեք կարող չտեսնել, չեք կարող նզովել հայրենիքը, եթե անգամ ատում եք օրվա իշխանությանը, էս սահմանը չպետք է հատել։
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է