Չհաշտվել կորստի հետ. Արցախի ազատագրումը պարտավորություն է
Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, որ մեր պատմությունը վերածվի լռության։

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է, սոցցանցի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.
«Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն է։ Մեր Հայրենիքը ազատագրվեց հավատքի, անձնազոհության ու միասնականության շնորհիվ։
Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, որ մեր պատմությունը վերածվի լռության։
Խոնարհում ու փառք բոլոր քաջորդիներին, որոնք իրենց կյանքով բացեցին հաղթանակի ճանապարհը»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: