Ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության կարգախմբի աշխատակիցները՝ ապահովելով երթևեկության անվտանգ կազմակերպումը։

Մայիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան–Երասխ ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու և հնարավոր քարաթափման ռիսկերը նվազեցնելու նպատակով, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Աշխատանքների ընթացքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից իրականացվել է մոտ 10 խմ քարային զանգվածի հեռացում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Գործողություններին մասնակցել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, ինչպես նաև ԲՊ բաժնի պետը և նույն բաժնի ծառայակիցները։ Աշխատանքներին ներգրավվել են նաև «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի աշխատակիցները։
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության կարգախմբի աշխատակիցները՝ ապահովելով երթևեկության անվտանգ կազմակերպումը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: