COP17-ի նախապատրաստական աշխատանքներ. ԲՏԱ և Շրջակա միջավայրի նախարարությունները քննարկել են համագործակցության ուղղությունները
Հանդիպման ավարտին փոխնախարարները հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերն ու ժամկետները՝ պայմանավորվելով շարունակել համակարգված փոխգործակցությունը համաժողովն արդյունավետ կազմակերպելու նպատակով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։ Հանդիպումը կայացել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական աշխատանքների շրջանակում։
Որպես COP17-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ՝ ԲՏԱ նախարարությունը համակարգում է միջոցառման ընթացքում տեխնոլոգիական նորարարությունների, կիրառական գիտական լուծումների և ոլորտի ներուժի պատշաճ ներկայացումը։
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաժողովի առաջնահերթությունների, ազգային տաղավարի տեխնոլոգիական ձևաչափի և հարակից միջոցառումների շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ հարցերին.
- Պատվիրակությունների համար կապի և հեռահաղորդակցության անխափան աշխատանքի ապահովում,
- Թվային ենթակառուցվածքների պատրաստվածություն,
- Անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ներդրում։
Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ COP17-ը Հայաստանի համար կարևոր հարթակ է ոչ միայն միջազգային բարձր մակարդակի միջոցառում հյուրընկալելու, այլև երկրի գիտատեխնիկական ներուժը ներկայացնելու և կիրառական գիտության ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։
Հանդիպման ավարտին փոխնախարարները հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերն ու ժամկետները՝ պայմանավորվելով շարունակել համակարգված փոխգործակցությունը համաժողովն արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։