COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Իրականացված վարժանքի ընթացքում շտկվել են առկա խնդիրները, մասնակիցներին շնորհվել հավաստագրեր:

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ 2026 թվականի հուլիսի 14-15-ը «Հանրային խոշոր միջոցառումների ընթացքում ՔԿՃՄ արտակարգ միջադեպի» սցենարով «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները, հայտնում է Քննչական կոմիտեի կայքը։
Ըստ նախապես հաստատված սցենարի՝ պայմանական քիմիական վարակվածության պայմաններում, ՊՈԱԿ-ի փորձագետները համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ՝ իրականացրել են դեպքի վայրի զննություն:
Իրականացված վարժանքի ընթացքում շտկվել են առկա խնդիրները, մասնակիցներին շնորհվել հավաստագրեր:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։