Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների քրեական վարույթի շրջանակում դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետի նկատմամբ:

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003-2008 թվականներին ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ի (Հայկ Հարությունյան) վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների քրեական վարույթի շրջանակում դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):
Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ Հ.Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ.
-
Կազմակերպել է «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հեռացնելու գործողությունները:
-
Կազմակերպել է քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումներն ու հնարավոր հետագա ցույցերը բացառելուն ուղղված գործողությունները, որոնցով էական վնաս է պատճառվել պետության և քաղաքացիների օրինական շահերին:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Հ.Հ.-ն, հանդիսանալով ոստիկանության ղեկավար, դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ Կառավարության քննարկմանը չներկայացնելով «Չերյոմուխա 7», «Զարյա» և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:
Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրան մեղադրանք առաջադրելու մասին որոշումը հանձնվել էր օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը: Մեղադրյալի կինն առարկել է մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ՝ պահանջելով գործի քննություն:
Դրանից հետո հսկող դատախազը մայր գործից անջատված քրեական վարույթի նյութերը վերադարձրել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու համար, ինչից հետո գործն ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Հայաստան3 օգոստոսի 2026
Կասեցում՝ Արշակունյացի «88» սուպերմարկետում
Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հայաստան3 օգոստոսի 2026
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ըստ Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով հնչեցվել են առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։
Հայաստան3 օգոստոսի 2026
Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):