Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
Ըստ դատախազության ուսումնասիրությունների՝ 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, դատական գործընթաց է սկսել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության դեմ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ դատախազության ուսումնասիրությունների՝ 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։
Իրավապահ մարմինը պահանջում է անվավեր ճանաչել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 27 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Նշված գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 189 միլիոն 903 հազար դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ։
Միաժամանակ, դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, որի համաձայն՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանն արգելվել է որևէ եղանակով օտարել կամ գրավադրել Դիլիջանում գտնվող հիշյալ անշարժ գույքը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: