Դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու մասին
Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդել է, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու պահանջով։ Այս մասին հայտնել են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հրահանգել է իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, այժմ «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ։ Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդել է, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։