Դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմից. Ջուլհակյան
Առհասարակ մեր երկրում շարունակում է խնդիր մնալ անձնական տվյալների պաշտպանությունը

Դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը, բայց նաև պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ: Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը:
«Առհասարակ մեր երկրում շարունակում է խնդիր մնալ անձնական տվյալների պաշտպանությունը, մենք գրեթե բոլոր ոլորտներում այդ խնդիրը ունենք, կարծում եմ, որ դա ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մասնավոր ընկերությունների անելիքն է, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով տիրապետում են անձնական տվյալների: Մենք լրջագույն պրոֆեսիոնալիզմի խնդիր ունենք, այս առումով անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարողությունների զարգացումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում»,-նշել է Ջուլհակյանը:
Ջուլհակյանը հայտնեց՝ առաջիկայում օրենսդրական համապատասխան փոփոխություններ ենթադրող նախագիծը կհաստատվի Կառավարության կողմից և կուղարկվի ԱԺ, որով անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կդառնա ինքնավար մարմին:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։